«Եվրո-2016». Իտալիա – Բելգիա՝ 2:0-տեսանյութ

10:18   14 Հունիս 2016    231

Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության E խմբի երկրորդ խաղում հանդիպեցին Իտալիայի և Բելգիայի հավաքականները:

Խաղն ավարտվել է իտալացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով:
Կողմերը փորձում էին խաղի հաշիվը բացել հեռահար հարվածներով: 32-րդ րոպեին Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին փայլուն փոխանցում կատարեց Էմանուելե Ջակերինիին: Վերջինս գրավեց դարպասը` մեն-մենակ դուրս գալով Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուայի դեմ:
Իսկ Գրացիանո Պելեն ավելացված ժամանակում կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Այսպիսով՝ Իտալիայի հավաքականը վաստակած 3 միավորով գլխավորում է E խմբի աղյուսակը: Շվեդիայի և Իռլանդիայի ընտրանիները 1-ական միավորով կիսում են 2-3-րդ տեղերը:




hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները