24 Փետրվար 2017

«Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի դեպքի հետ կապված մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Date: 11.01.17, 14:31

Font size : - / +


Hayatsk.info-ն հայտնում է, որ Հայաստանի քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է Հայաստանի ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով ժամկետային զինծառայող Վարդան Մաթևոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

08.04.2016թ.` ժամը 11:00-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը:

Ավտոմեքենայում գտնվել է 11 զինծառայող, որոնցից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Լևիկի Մաթևոսյանը տեղում մահացել է, 6-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն: Մյուս 4 զինծառայողներին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել։

Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը՝ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեքենան ունեցել է արգելակման համակարգի անսարքություններ, ինչի մասին իրավասու անձինք նախապես տեղյակ են եղել։

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի նյութաապահովման վաշտի պայմանագրային զինծառայող, վարորդ ԱԱզիզյանի, ավտոծառայության պետ, մայոր Կ.Վահանյանի, տեխնիկական ստուգման հսկիչ տեխնիկական կետի պետ, ենթասպա Հ.Հովհաննիսյանի կողմից ավտոմեքենայի շահագործման կանոնները խախտելու հետևանքով «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան շահագործվել է՝ արգելակման համակարգի անսարք լինելով հանդերձ։

Բացի այդ, նույն զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Գ.Գևորգյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով մարտական դիրքից գույքը և հերթապահություն իրականացնող անձնակազմը զորամաս են տեղափոխվել բեռնատար ավտոմեքենան համապատասխան նստարաններով չկահավորված և թափքը գույքով բեռնված։

Արդյունքում՝ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը, որի հետևանքով մեքենայում գտնվող շարքային Վարդան Լևիկի Մաթևոսյանը տեղում մահացել է, 6 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Ա.Ազիզյանին, Կ.Վահանյանին, Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), Գ.Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքը չարաշահելը, եթե դրանք էական վնաս են պատճառել):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

hayatsk.info


դիտվել է : 296


Դուք կարող եք մեկնաբանել այստեղ:

Անուն:
ներկայացնել
Դուք կարող եք օգտագործել առավելագույն 512 խորհրդանիշներից


Հայերի ստերը

Արխիվ

Այլ հրապարակումներ

Առանց «երկիրը» ճանաչելու «հանրաքվեի» ճանաչելը. Ֆուադ Ախունդով Կենդանի վկա. Հայերը հղի կնոջը վիրահատել արգանդում կատու են տեղավորել Արտասահմանում անցկացվեց Խաղաղության պլատֆորմի առաջին ներկայացումը Միլլի Մեջլիսը Խոջալուի ցեղասպանության 25-ամյակի կապակցությամբ որոշում է կայացրել Ռուսաստանցի ռազմական փորձագետ. Բաքուն կարող է Ռուսաստանին «Իսկանդեր» պատվիրել Էլմար Մամեդյարով. Համանախագահ երկրները հակամարտության կապված քվեարկել են բանաձեւերը Էլմար Մամեդյարովը կայցելի Մոսկվա Լյուքսեմբուրգում hիշվել են Խոջալուի զոհերը Ադրբեջանի Օմբուդսմեն. «Խոջալիում ավելի շատ կին և երեխա է սպանվել» Արիզոնա նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Խոջալուի ցեղասպանությունը Մամեդյարով. Ջիբութին ԼՂ հակամարտությունում միշտ սատարել է Ադրբեջանին Եւս մեկ հայ զինվոր վիրավորվել է Բարզանին՝ Քրդստանի անկախության մասին. ԲԱՑԱՌԻԿ Ադրբեջանի դեսպանը բաց նամակ է տարածել. ԼՂ մասին Կաշառքի չափերն են մեծացել, ռեկորդակիրը 100 դոլարն է. Լևոն Զուրաբյան Պետդեպ. Հարավային գազային միջանցքը ԱՄՆ-ի համար ռազմավարական կարևոր նախագիծ է Հրադադարից հետո 32 երեխա հայկական ահաբեկչության զոհն է եղել Զաքիր Հասանովը հետևել է հակառակորդի դիրքերին. (VIDEO + Լուսանկարներ) Իլհամ Ալիևը հաստատել է Իսրայելի հետ պայմանագիրը Հայտնի է դարձել Լապշինի նոր փաստաբանի անունը- Լուսանկար Գասպարյանը նշանակվելու է Պաշտպանության նախարար. ԲԱՑԱՌԻԿ Արսենյանը հեռանում է. նա իր բիզնեսները տեղափոխել է ԱՄՆ ՀՀԿ-ի վարկանիշը սոսկալի ցածր է. Սարգսյանը փորձում է պայմանավորվել Ծառուկյանի հետ Ընտրակեղծիքի նոր մեթոդները. Հայաստան ՀՀԿ-ում Արգամիչին «չեն մոռացել». միակ ճիշտը Սարգսյանի հետ «լեզու գտնելն» է «Ժողովուրդ». ՀՀԿ-ների շտաբում ծեծուջարդ է սկսվել, գործին խառնվել են ոստիկանները «Անպատիժ ոճիր»․ Հայաստանում բռնության ենթարկված քաղաքացիների պատմություններ Լապշինի մայրը ժամանել է Բաքու, հանդիպեց որդու հետ Ադրբեջանը Եվրոպական երկրների ուշադրության կենտրոնում. Նաթիկ Ալիեւ Մարոշ Շևչովիչը «Հարավային գազային միջանցքի» կարևորության մասին

Լուրեր


Վերջին լուրեր