«Օսկարին» մեղադրել են տարեցների նկատմամբ խտրականության մեջ

20:39   17 Փետրվար 2017    164

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով Deadline-ին, ԱՄՆ-ում հասունանում է հերթական սկանդալը կապված «Օսկարի» հետ:

Այս անգամ Ամերիկյան կինոակադեմիային մեղադրում են այն բանում, որ նա բավարար ուշադրություն չի դարձնում տարեց դերասաններին:

Հրապարակվել է զեկույց, որի հեղինակները պնդում են, որ վերջին 3 տարում 60 տարեկանից բարձր միայն 2 գլխավոր դերեր են ներկայացվել մրցանակի, ընդ որում՝ նույն դերասանի կատարմամբ:

Հեղինակները վիրավորական են համարում նաև այն փաստը, որ 60-ից անց հերոսների մեջ բոլորովին ներկայացված չեն սեռական փոքրամասնությունները:

Սակայն հեղինակների պնդումները երևում են բավականին մտացածին, քանի որ վերջին տարներին ոսկե արձանիկին են ներկայացվել Քևին Քոսթները, Դենզել Վաշինգթոնը և Ջեֆ Բրիջեսը, ովքեր 60-ից անց են:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները