ԱՄԷ-ում ստեղծել են Երջանկության աշխարհում առաջին խորհուրդը

12:14   20 Մարտ 2017    348

Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնել են Երջանկության աշխարհում առաջին խորհուրդը, որը կներկայացնի Global Happiness Report տարեկան գլոբալ հաշվետվությունը հաղորդում է Arabian Business հրատարակությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաշվետվությունը ներկայացվելու Է ԱՄԷ-ում անցկացվող World Government Summit ամենամյա կառավարական գագաթնաժողովում:

Նրա խոսքով՝ «այսօր աշխարհին նոր մոտեցում Է հարկավոր մարդկության երջանկությանը հասնելու հարցում, այն պետք Է հիմնվի համագործակցության և ինտեգրացման ջանքերի, ընդհանուրի և շփման կետերի որոնման վրա՝ դրական արժեքների ամրապնդման համար»:

Այս նպատակին հասնելու համար փոփոխություններ են անհրաժեշտ աշխարհում կառավարական մարմինների աշխատանքում և «միջազգային կազմակերպությունների նպատակների իսկական մարմնավորում»:

Հայտարարությունը նվիրված Է մարտի 20-ին Երջանկության միջազգային օրվա տոնակատարությանը: ԱՄԷ-ի վարչապետւ խոսքով՝ այս կերպ երկիրը «դրական ուղերձ Է հղում աշխարհին»:

Խորհուրդը հավաքվելու Է տարեկան երկու անգամ: Այն նաև վարչական աջակցություն Է ստանալու ՄԱԿ-ից: Երջանկության համաշխարհային խորհուրդը կգլխավորի Կոլումբիական համալսարանի պրոֆեսոր, տնտեսագետ Ջեֆրի Սաքսը:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները