28 Մարտ 2017

ԱՄՆ-ը Մոսկվայի հետ կխոսի ուժի դիրքից - Մետիս

Date: 16.02.17, 14:34

Font size : - / +

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Ջեյմս Մետիսը ՆԱՏՕ-ի անդամներին հայտնել է, որ Վաշինգտոնը հակված է սահմանափակելու իր դերը Հյուսիսատլանտյան դաշինքում, եթե անդամները չմեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել էր, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամները մեծացնենիրենց ռազմական բյուջեն և հասցնեն այն իրենց ՀՆԱ 2 տոկոսին։ Դաշինքի 27 անդամներից միայն 5-ն են ներկայում կատարում այդ պահանջը (ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Էստոնիան, Հունաստանը և Լեհաստանը)։ Դրա հետ մեկտեղ Մետիսը դրական է արտահայտվել ՆԱՏՕ-ի մասին՝ անվանելով այն անդրատլանտյան համագործակցության հիմք։

«Ինչ վերաբերվում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա ԱՄՆ-ը իրատես է իր սպասումներում և մտադիր է Մոսկվայի հետ խոսել ուժի դիրքից»,-ասել է գեներալ Մետիսը։ Բյուսելում հանդիպումն ընթացել է մտավախությունների ֆոնին, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ Սպիտակ տան նոր վարչակազմի հնարավոր կապերին։ Այդ առնչությամբ Մետիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պահպանում է հանձնառությունը Ռուսաստանի հետ համագործակցության վերականգնմանը, սակայն իրատես է իր սպասումներում։

«Դաշինքը Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորություններ է փնտրում, սակայն միևնույն ժամանակ մենք պետք է պաշտպանվենք այն դեպքում, եթե Ռուսաստանը որոշի գործել միջազգային իրավունքին հակառակ»,-ասել Պենտագոնի ղեկավարը։ «Անցնելով սառը պատերազմի մռայլ օրերի միջով՝ ԱՄՆ-ը նախկինի պես ցանկանում է քաղաքական ուղիները բաց պահել և նվազեցնել լարվածությունը»,-ասել է նա։

hayatsk.info


դիտվել է : 426


Դուք կարող եք մեկնաբանել այստեղ:

Անուն:
ներկայացնել
Դուք կարող եք օգտագործել առավելագույն 512 խորհրդանիշներից


Հայերի ստերը

Արխիվ

Այլ հրապարակումներ Քաղաքականություն

Հայաստանում 3 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 26 դեպք Իրանի նախագահը Մոսկվա է ժամանել Նալբանդյանն ընդունել է համանախագահներին Սարի թաղում անմարդկային պայմաններ են. VIDEO Չավուշօղլուն մարտի 29-ին Ռուսաստան կմեկնի Թուրքիայում PKK-ի դեմ մարտում թուրք զինվոր է զոհվել Թշնամու սաբոտաժը շարունակվում է Անկարան կմնա Լոնդոնի անփոխարինելի գործընկերը. Ջոնսոն Հայաստանում դի է հայտնաբերվել Երթ՝ հանուն ազատ և արդար ընտրությունների Հայաստանի ԱԺ-ի կռիվները. VİDEO Մերկելը խոստացել է ուղղել ԵՄ սխալները Հռոմում կընթանա ԵՄ-ի հոբելյանական գագաթնաժողովը Էրդողանն ընդունել է Ջոնսոնին Ռուսաստանը հերքում է թալիբներին զինելու մասին մեղադրանքները Թշնամու սաբոտաժը շարունակվում է Հայտնի է Վեսթմիսթերի ահաբեկչի անունը Ռոհանին մարտի 27-28-ին Մոսկվայում կլինի Լավրով. Ռուսաստանը չի միջամտում այլ պետությունների գործերին Սնխչի Հարութը՝ Պիստի թեկնածուն Թշնամու սաբոտաժը շարունակվում է Ստամբուլում ԴԱԻՇ ահաբեկիչներ են ձերբակալվել Թշնամու սաբոտաժը շարունակվում է Կարապետյանը մեկնում է Թուրքմենստան Լեհաստանը շահագրգռված չէ եվրագոտի մտնել Եվրոպան այլևս չի կարող ազդել Թուրքիայի վրա. Էրդողան ՌԴ-ը կարգավորել է ԽՍՀՄ-ի վերջին պարտքը Թշնամու սաբոտաժը շարունակվում է Իսրայելը սպառնում է հարվածել Ասադի ՀՕՊ համակարգերին Աֆղանստանում 3 ամերիկացի զինծառայողներ են վիրավորվել

Լուրեր


Վերջին լուրեր