ԱՄՆ-ի պահանջով ազատ առեւտրի թեման հանվել է G20–ի հանդիպման ամփոփիչ հաղորդագրությունից

21:19   18 Մարտ 2017    152

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով Reuters-ին, ազատ առեւտրի ու բաց շուկաների թեման չի ընդգրկվել Քսանյակի խմբի երկրների ֆինանսների նախարարների ու ԿԲ-ների ղեկավարների հանդիպման ամփոփիչ հաղորդագրության մեջ։

Դրա պատճառը ԱՄՆ պատվիրակության դիրքորոշումն էր: Գործակալության տվյալներով, նախարարները հրաժարվել են դատապարտել հովանավորչական տնտեսական քաղաքականությունը ու պնդել ազատ առեւտրի անհրաժեշտությունը՝ ամերիկյան պատվիրակության բողոքի պատճառով

Մինչ այդ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հնարավոր է համարել, որ այդ խնդիրներից կհաջողվի խուսափել, քանի որ այդ հարցերը կարող են լուծվել միայն նախագահների ու վարչապետների գագաթնաժողովում։ Շոյբլեի խոսքով Վաշինգտոնի հայտարարությունն այն մասին, որ առեւտրատնտեսական ոլորտում հնարավոր է պրոտեկցիոնիստական միջոցառումների ներդրում, անհնար է դարձրել միասնական դիրքորոշման համաձայնեցումը

G20-ի ֆինանսների նախարարների ու ԿԲ ղեկավարների հանդիպումն անցնում է մարտի 17-18-ը։

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները