ԱՄՆ-ն Ճապոնիա է ուղարկել նորագույն սերնդի F-35 կործանիչներ

14:07   11 Հունվար 2017    347

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը Ճապոնիա է ուղարկել նորագույն քիչ նկատելի բազմաֆունկցիոնալ, 5-րդ սերնդի F-35 ռմբակոծիչ-կործանիչներ:

ԶԼՄ-ների տվյալով՝ F-35-երը տեղակայվելու են Իվակունի քաղաքի ռազմաբազայում։ Պլանավորվում է, որ բազայում կտեղակայվի 16 F-35-եր, որոնք պետք է փոխարինեն հնացած F/A-18 и AV-8 Harrier կործանիչներին։

Ավելի վաղ ճապոնական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իվակունի քաղաքի իշխանությունները հավանության են արժանացրել իրենց տարածքում ռմբակոծիչների տեղակայումը։

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները