ԱՄՆ-ն ու Բրիտանիան կարգելեն գաջետների փոխադրումը մի շարք երկրներից ժամանող օդանավերով

21:57   26 Մարտ 2017    191

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով Gazeta.ru- ին, այն տեղեկությունը, որ հատուկ ծառայություններին հաջողվել է օդանավում կանխել iPad-ի տեսք ունեցող ռումբի պայթյունը, ստիպել է ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի իշխանություններին արգելել էլեկտրոնային սարքերի փոխադրումը Աֆրիկայի ու Մերձավոր արեւելքի մի շարք երկրներից ժամանող օդանավերով։

Անվտանգության ծառայություններում գործակալության աղբյուրի տվյալներով, չարագործները մտադիր էին ռումբը օդանավ բարձրացնել այնպիսի մուլյաժով, որը հնարավոր չէր զանազանել իսկական գաջետից։ Այլ մանրամասներ այդ ահաբեկչական փորձի մասին չեն հաղորդում։

Ավելի վաղ ԱՄՆ-ն նույնպես հայտնել էր, որ մտադիր է Եգիպտոսից, Հորդանանից, Քուվեյթից, Մարոկոյից, Կատարից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից, ԱՄԷ-ից ժամանող չվերթների ուղևորներին արգելել էլետրոնային սարքերով օդանավ բարձրանալը։

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները