ԱՄՆ-ում ծովի հատակն ուսումնասիրող սուզվող անօդաչու է ստեղծվել- VIDEO

16:43   17 Փետրվար 2017    135

Ամերիկյան Ռատգերի համալսարանի ինժեներների խումբը ստեղծել է հիբրիդային անօդաչու, որն ի վիճակի է թռչել ծովի մակերևույթի վրա և սուզվել` իջնելով ծովի հատակ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով Lenta.ru-ին, Naviator կոչվող սարքը հագեցած է ութ պտուտակով: Այն կարող է առանց խոչընդոտների լողալ ջրում, դուրս գալ մակերևույթ և թռնել ջրի երեսից:

Նշվում է, որ դրոնը ստեղծվել է Shell Ocean Discovery XPRIZE մրցույթի շրջանակներում: Մրցույթի մասնակիցները պետք է ծովի հատակն ուսումնասիրող իրենց ստեղծած համակարգերն օգտագործեն հատուկ նշանակված վայրում:

Հայտնի է, որ եզրափակիչ փուլ անցածների թվում են մասնակիցներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Կանադայից, Գանայից և այլ երկրներից: Հաղթողը կստանա 4 միլիոն դոլար:



hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները