25 Մարտ 2017

ԱՄՆ-ում մահացած գորիլայի համար պահանջում են պատժել երեխայի ծնողներին

Date: 30.05.16, 10:39

Font size : - / +


ԱՄՆ-ում ավելի քան 1000 մարդ պահանջում է պատժել երեխայի ծնողներին մահացած գորիլայի համար: Նշենք, որ երեխան ընկել էր գորիլայի վանդակը, որից հետո կենդանուն սպանելու որոշում էր կայացվել:
Միջադեպը, որը տեղի է ունեցել Ցինցինատի քաղաքի կենդանաբանական այգում, մեծ արձագանք է առաջ բերել ԱՄՆ-ում, գրում է The Daily Mail-ը: Արդեն ավելի քան 6 հազար մարդ խնդրագիր է ստորագրել՝ պահանջելով պատժել ծնողներին, որոնք երեխային անուշադրության են մատնել:

«Գորիլան մահացել է այն պատճառով, որ ծնողներն անուշադիր են եղել իրենց երեխայի նկատմամբ: Հակառակ դեպքում նա չէր ընկնի կենդանու վանդակը: Այդ ծնողները պետք է պատասխան տան երեխային առանց հսկողության թողնելու համար»,- ասված է խնդրագրում:


դիտվել է :


Դուք կարող եք մեկնաբանել այստեղ:

Անուն:
ներկայացնել
Դուք կարող եք օգտագործել առավելագույն 512 խորհրդանիշներից


Հայերի ստերը

Արխիվ

Լուրեր


Վերջին լուրեր