ԱՄՆ-ում 12-ամյա աղջիկը ավտոմատ փոխանցման տուփի շնորհիվ առեւանգողին կանգնեցրել է

14:57   21 Ապրիլ 2017    148

ԱՄՆ-ում 12-ամյա աղջիկը առեւանգողին կարողացել է կանգնեցնել ավտոմատ փոխանցման տուփի հետ վարվելու ունակության շնորհիվ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեգի Վեյլերին հաջողվել է հանցագործին խանգարել շարժիչը գործարկել եւ ավտոմեքենան առեւանգել, որի սրահում են եղել ինքը եւ 7-ամյա քույրը, հայտնում է Motor-ը՝ վկայակոչեկլով WTKR-ին:

Միջադեպը տեղի է ունեցել Վիրջինիայի նահանգում: Բրենդի Վեյլերը հանգստյան օրերին դուստրերին տանում էր զբոսայգի, երբ մեքենայի անմիջապես առջեւում վթար է տեղի ունեցել: Մայրը մեքենան կանգնեցրել է եւ դուրս եկել իմանալու՝ օգնության կարիք կա: Այդ պահին մեքենային է մոտեցել պատահարի մեղավորը, բացել դուռը եւ նստել ղեկին:

21-ամյա Փոլ Սալսմանը մթմրթացել է հեռանալու անհրաժեշտության մասին: Սրահում գտնվող Մեգի Վեյլերը մտածել է, որ տղամարդը «հոգեկան է, որը պետք է ավտոմեքենան լքի»: Նա սկսել է Սալսմանին խփել, ինչի հետեւանքով կոտրել է դաստակը:

Նա հիշել է, որ մեքենան չի գործարկվի, եթե փոխանցման տուփը «դրայվ» դիրքում է, եւ լծակը համապատասխան դիրքի է բերել: Սալսմանը որոշ ժամանակ դեռ փորձել է գործարկել շարժիչը, սակայն հետո տեղի է տվել եւ փողոց դուրս եկել, որտեղ ոստիկանության ժամանելուն պես փորձել է եւս 2 մեքենա առեւանգել:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու եւ մեքենա առեւանգելու փորձի համար:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները