ԱՄՆ-ում 6-ամյա տղայի սպանության կասկածանքով երեք դեռահասի են ձերբակալել. VIDEO

18:52   19 Մայիս 2017    202

ԱՄՆ-ում 6-ամյա տղայի կասկածանքով երեք դեռահասի են ձերբակալել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 18-ին, Միսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում: 6-ամյա Քինգսթոն Ֆրեյզերի մայրը մեքենան կայանել է սուպերմարկետի հարեւանությամբ:

Երբ վերադարձել է, մեքենան ու երեխան չեն եղել: Ավելի ուշ փոքրիկին գտել են՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Պարզվել է, որ երեք դեռահասներ գողացել են ավտոմեքենան: Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք նրանք իմացել են, որ մեքենայում երեխա է եղել:

Մեկ օր անց տղային մահացած են գտել Մեդիսոն շրջանում: Անցորդներից մեկը նկատել է մայթեզրին կայանված մեքենան, իսկ երեխան գնդակահարված է եղել:



hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները