ԱՄՆ իշխանությունները պաշտոնական մեղադրանքներ են պատրաստել Ջուլիան Ասանժի դեմ. CNN

11:24   21 Ապրիլ 2017    166

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով CNN-ին, ԱՄՆ իշխանությունները պաշտոնական մեղադրանքներ են պատրաստել Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Ասանժին պատրաստվում են մեղադրել լրտեսության և պետական սեփականության հափշտակության համար: Քննիչները հայտնաբերել են հնարավոր ապացույց, որ Wikileaks-ն ակտիվ դեր է խաղացել Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին գաղտնի փաստաթղթերը հրապարակելու հարցում օգնելու համար:

Ընդ որում՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ղեկավարության տարիներին դատախազությունը կասկածում էր Ասանժի դեմ գործի հիմնավորված լինելու մեջ՝ Սահմանադրությունում առաջին լրացման պատճառով, որը երաշխավորում է բոլոր քաղաքացիներին խոսքի ազատություն, ինչպես նաև՝ այն պատճառով, որ գողացված փաստաթղթերը Wikileaks-ից հետո հրապարակել են ամերիկյան բազմաթիվ ԶԼՄ-ներ:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմին, սակայն, հայտարարել է, որ դա չի տարածվում Ասանժի վրա, քանի որ նա ԱՄՆ քաղաքացի չէ: Հիշեցնենք, որ Wikileaks-ի հիմնադիրը 2012 թվականից մինչև հիմա թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները