Ադրբեջանը Իրանից կործանիչ զենքե՞ր է գնում

16:15   19 Ապրիլ 2017    8340

Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը անցած շաբաթ այցելեց Իրանի Իսլամական Հանրապետություն: Զարքիր Հասանովի Իրանի քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ անցկացրաց հանդիպումների ժամանակ քննարկվել է երկկողմանի ռազմական համագործակցությունը եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր: Հանդիպումներում քննարկվել է նաեւ Ղարաբաղյան հիմնահարցը:

Իրանի պաշտոնյաները հայտարարել են Ադրբեջանի անկախության եւ տարածական ամբողջականության մասին մտքեր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Քաղաքագետ Գաբիլ Հուսեյնլիի կարծիքով` Ադրբեջանը եւ Իրանը տարբեր ոլորտներում կարող են համագործակցել.


«Իրանն ունի զարգացած ռազմական արդյունաբերություն: Այս ռազմական արդյունաբերական համալիրները չհամապատասխանում համաշխարհային չափանիշներին: Սակայն, օրեցօր զարգանում եւ կատարելագործվում է: Իմ կարծիքով, Իրանի հետ տարբեր ոլորտներում կարող ենք համագործակցել: Ներկայումս Իրանից կարող է գնել պատրաստի ռազմական զենքեր: Օրինակ, հրետանային սարքեր, ավելի կատարելագործված ականանետեր: Միաժանակ ռազմական գործիքների միասնական արտադրանք կազմակերպելը հնարավորը: Դրա համար անհրաժեշտ է Իրանի համաձայնությունը»:


Իսկ ռազմական փորձագետ Ռեշատ Սուլեյմանովը հայտնել է, որ ներկայումս Ադրբեջանի Զինուժում Իրանական արդատրության որոշ զենքեր էլ են գործածվում: «Ներկայումս գործածվում է D-30 թնդանոթը, 107 մմ ռեակտիվ համազարկային կրակի համալիրներից: Սրանք ցույց են տալիս որ երկու երկրների միջեւ գորյություն ունի ռազմական առեւտուր: Իրանի ռազմական արդյունաբերությունը բավականին զարգացած է եւ զարգանում է: Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի վերջերս Իրան կատարած այցի ժամանակ եղել է Իրանի պաշտպանության արդյունաբերության ցուցահանդեսում եւ այս երկրի պաշտպանության կոմպլեկսի արտադրած ռազմական նշանակության արտադրանքին ծանոթանալը երկու երկրների միջեւ այս բնագավառում ապագայում համագործակցության զարգացման ազդանշան է»:

Ռազմական փորձագետն ասել է, որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության ֆոնին ապագայում միասնական զինավարժություններ կարող են անցկացվել:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները