Ադրբեջանը նշում է Նովրուզի տոնը

10:19   19 Մարտ 2017    231

Ինչպես և աշխարհի մի շարք երկրներ՝ Ադրբեջանը նշում է Նովրուզ բայրամը:

Նովրուզը (նոր օր) հին ժողովրդական տոն է, որը խորհրդանշում է գարնանգալուստը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նավրուզը տոնվում է գարնանային օրահավասարության օրը՝ մարտի 20-ին, 21-ինկամ 22-ին, երբ արեգակը երկնքի Հարավային կիսագնդից անցնում է Հյուսիսայինկիսագունդ, ինչը նշանակում է գարնան սկիզբ: Շատ ժողովուրդներ գարնանգալուստը կապում են բնության զարթոնքի հետ՝ դա համարելով նոր տարվասկիզբ:

Հին ժամանակներից ի վեր՝ Իրանի, Աֆղանստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ևայլ արևելյան ժողովուրդների հետ միասին ադրբեջանցի թուրքերը գարնանգալուստը նշել են հանդիսավոր կերպով:

2009 թվականի սեպտեմբերի 30-ին Նովրուզը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչնյութական մշակութային ժառանգության ցանկում: Իսկ 2010 թվականի փետրվարի23-ին՝ մարտի 21-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է Նովրուզի Միջազգային օր:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները