Ադրբեջանը նվազեցրել է նավթի արդյունահանումը

21:07   19 Մայիս 2017    277

2017թ. ապրիլին Ադրբեջանը 1.6%-ով կրճատել է նավթի արդյունահանումը՝ օրական մինչև 781 հազար բարել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով հանրապետության էներգետիկայի նախարարության տվյալները:

«Ադրբեջանը՝ որպես նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրի մասնակից, պատրաստ է աջակցել շուկայի կայունացման հետագա քայլերին»,-ընդգծել է էներգետիկայի նախարարության նախկին ղեկավար Նատիկ Ալիևը:

Ավելի վաղ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ կատարում է նավթի արդյունահանման կրճատման հարցով ստանձնած պարտականությունները:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները