Ադրբեջանում ավելացվում է գողության համար տուգանքների չափը

11:37   21 Ապրիլ 2017    122

Ադրբեջանում ավելացվում է գողության համար տուգանքների չափը:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն, դա իր արտացոլումն է գտել՝ ՔՕ-ի 177-րդ հոդվածում (գողություն): Հոդվածի առաջին կետում (գողություն, այսինքն ուրիշի գույքի գաղտնի հափշտակում) նշված «5000-ից մինչև 1000 մանաթ» բառերը փոխարինվում են «1000 մանաթից մինչև 2000 մանաթ»-ով:

Հոդվածի երկրորդ կետում նշված՝ ( նախնական համաձայնության հիման վրա,. տեղեկատվության էլեկտրոնային կրողների , կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ բազմիցս. տներ, շենքեր, պահեստներ, կամ այլ պահոցներ, նավթատարների, գազամուղների, կապի, էլկտրական, ջերմային էներգիայի, ջրի, կոյուղու գծեր, պետական կամ հասարակական նշանակության երկաթգծեր ապօրինի ներթափանցմամբ, զգալի վնաս հասցնելով՝ անձանց խմբի կողմից կատարված նույն արարքը) «3000-ից մինչև 5000 մանաթ» տուգանքը փոխարինվում է «4000 մանաթից մինչև 7000 մանաթ»-ով:

Նախագիծը հանձնարարվել է դնել Միլլի Մեջլիսի լիագումար նիստի քննարկմանը, որը տեղի կունենա ապրիլի 25-ին:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները