Ամերիկացին «Target» առևտրի ցանցի կետերում պայթյուններ է ծրագրել

21:35   17 Փետրվար 2017    156

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով РИА Новости-ին, Ամերիկյան ոստիկանությունը Ֆլորիդա նահանգի բնակչի է ձերբակալել՝ «Target» առևտրային ցանցի մի քանի սուպերմարկետներում պայթյուններ ծրագրելու մեղադրանքով:

Նշվում է, որ ձերբակալված մարդը՝ Մարկ Չարլզ Բարնեթը, նման քայլով ցանկացել է ազդել առևտրի ցանցում ակցիաների գների վրա և հետագայում դրանք ավելի ցածր գներով ձեռք բերել:

Ծրագիրն իրականացնելու համար Բարնեթը դիմել է մեկ այլ մարդու՝ իրեն օգնելու համար 10.000 դոլար առաջարկելով: Սակայն քաղաքացին այդ մասին տեղեկացրել է ոստիկանությանը:
Ներկայումս Բարնեթի գործով քննություն է տարվում: Նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները