Այլևս ԵՄ ոչ մի երկիր չի դադարեցնի անդամակցությունը միությանը. Յունկեր

14:06   20 Մարտ 2017    166

Եվրամիության ոչ մի երկիր չի հետևի Մեծ Բրիտանիայի օրինակին, որը միության կազմից դուրս գալու որոշում է կայացրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: «Մեծ Բրիտանիայի օրինակը կդրդի բոլորին հասկանալ, որ ավելի լավ է դուրս չգալ ԵՄ-ի կազմից»,-ասել է Յունկերը:

Նրա խոսքով՝ Brexit-ից հետո ԵՄ-ի անդամ երկրկները «կրկին կսիրահարվեն միմյանց և կթարմացնեն իրենց երդումը Եվրամիության հանդեպ»:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները