Այսօր Կիևում տեղի կունենա «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակիչ փուլը

10:47   13 Մայիս 2017    289

Այսօր Կիևում կկայանա «Եվրատեսիլ» 62-րդ միջազգային երգի մրցույթի եզրափակիչը փուլը։

Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի բեմ դուրս կգան 26 մասնակից երկրների ներկայացուցիչները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Եզրափակչում ելույթ կունենան երկու կիսաեզրափակիչների 20 հաղթողները, «Մեծ հնգյակի» երկրները (Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա և Մեծ Բրիտանիա) և Ուկրաինան՝ որպես հյուրընկալող երկիր։

Հաղթողը կորոշվի հեռուստադիտողների քվեարկության արդյունքներով ու պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականով՝ 50/50 տոկոս ձայների հարաբերակցությամբ։ Այսօր հաղթող երգի համար կքվեարկեն մրցույթի մասնակից բոլոր՝ 42 երկրները։

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները