Անկարայում հանդիպել են Էրդողանը և Ջանելիձեն

15:30   11 Հունվար 2017    324

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով «Գրուզիա օնլայն»- ին, Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:

Վրաստանի արտգործնախարարությունը հաղորդում է, որ հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել բարեկամական և ռազմավարական սերտ հարաբերությունների կապակցությամբ:

Հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտային և էներգետիկ տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը:

Ջանելիձեն դատապարտել է Թուրքիայում կատարված ահաբեկչական գործողությունները և աջակցություն ու համերաշխություն հայտնել Թուրքիայի ժողովրդին և իշխանությանը:

Էրդողանը մեկ անգամ ես վերահաստատել է պաշտոնական Անկարայի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները