Անկարան Մոսկվայի հետ С-400 ԶՀՀ-երի վերաբերյալ բանակցությունների վերջնական փուլում է

16:55   21 Ապրիլ 2017    177

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, Անկարան Մոսվայի հետ բանակցությունների վերջնական փուլում է` С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու վերաբերյալ, եւ ՆԱՏՕ-ն դրան պետք է ըմբռնումով մոտենա:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:

«С-400-ների շուրջ Ռուսաստանի հետ աշխատանքը եզրափակիչ կետին է մոտեցել: ՆԱՏՕ-ն դրան պետք է ըմբռնումով մոտենա: Պարզ է, որ Թուրքիային անհրաժեշտ է ՀՀՊ:

Սակայն ՆԱՏՕ-ի երկրները մեզ տնտեսապես արդյունավետ առաջարկություն չներկայացրեցին եւ չեն ցանկանում մեզ հետ կիսվել տեխնոլոգիաներով: Մենք հասկանում ենք, որ չենք կարող С-400-ն ինտեգրել ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգում, եւ դաշինքից էլ այդպիսի պահանջ չկա»,-լրագրողներին ասել է Ըշըքը:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները