Ավստրիայի կրթության նախարարին կասկածում են լիազորությունները չարաշահելու մեջ

11:38   20 Մարտ 2017    201

Ավստրիայի կրթության նախարար Սոնյա Համերշմիդին կասկածում են ծառայողական դիրքի չարաշահման մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հետաքննության համար հետաքրքրություն են ներկայացնում 2003-2010 թվականները, երբ Համերշմիդը Austria Wirtschaftsservice Gesellschaft (aws) բանկում տեխնոլոգիաների եւ ինովացիաների բաժնի ղեկավարն էր։ Նշվում է, որ բանկը միլիոնավոր վարկեր է հատկացրել սնանկության եզրին գտնվող ընկերություններին։

Համերշիմդի գործով կզբաղվի դատախազությունը՝ տնտեսական հանցագործությունների ու կոռուպցիայի հետաքննության գծով։«Մենք քրեական գործ ենք հարուցել ընդդեմ տիկին Համերշմիդի եւ եւս երկուսի»,- ասել է դատախազության ներկայացուցիչը։

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները