Բաքուն հույս է տածում, որ Պաղեստինը կշարունակի աջակցել Ադրբեջանի դիրքորոշմանը

12:09   19 Ապրիլ 2017    2199

Ադրբեջանի և Պաղեստինի ԱԳՆ ղեկավարները շնորհավորական ուղերձներ են փոխանակել՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների ստեղծման 25-ամյակի առթիվ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի ուղերձում նշվում է, որ Ադրբեջանի և Պաղեստինի՝ երկկողմ հիման վրա, միջազգային կազմակերպությունների, հատկապես Իսլամական համերաշխության կազմակերպության (ԻՀԿ) շրջանակներում արդյունավետ համագործակցությունը՝ ազդակ է հաղորդել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:

Վստահություն հայտնելով, որ ԻՀԿ-ի և Չմիացման շարժման շրջանակներում համագործակցությունը այսուհետ ևս կշարունակվի, Է. Մամեդյարովը շնորհակալություն է հայտնել պաղեստինյան կողմին՝ Հայաստանի ռազմական ագրեսիան դատապարտող և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցող բանաձևերի ընդունման հարցում՝ Բաքվին սատարելու համար: Նա նաև հույս է հայտնել, որ այդ աջակցությունը կշարունակվի:

Իր հերթին Պաղեստինի ԱԳՆ ղեկավարն իր ուղերձում նշում է, որ 25 տարվա ընթացքում Ադրբեջանը և Պակիստանը՝ փոխադարձ հարգանքի և աջակցության վրա հիմնվող խոր բարեկամական հարաբերություններ են ստեղծել: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև բարեկամությունն ու համագործակցությունը ապագայում էլ ավելի կուժեղանա:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները