Բաքվում անցկացվելիք ԻՀԽ-ին կմասնակցեն ավելի քան 50 երկրներ

10:01   31 Մարտ 2017    349

Իսլամական համերաշխության խաղերը, որոնք կանցկացվեն ավելի քան 50 երկրների մասնակցությամբ, ադրբեջանական ժողովրդի համար շատ լավ հնարավորություն են խոշոր միջազգային սպորտային միջոցառման մասը կազմելու համար:

Այս մասին հայտարարել է ԱՀ երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովը Ադրբեջանում ամերիկյան առևտրային պալատի (AmCham) անդամների հետ հանդիպման ժամանակ, որն անցկացվել է PwC Azerbaijan ընկերության աջակցությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախարարը խոսել է Ադրբեջանում անցկացվելիք խոշոր սպորտային միջոցառումների՝ Իսլամական համերաշխության IV խաղերի և Ֆորմուլա-1-ի Բաքվի Գրան պրիի մասին: Ռահիմովն ընդգծել է, որ առաջիկա Իսլամական համերաշխության խաղերին կմասնակցեն ավելի քան 5000 մարզիկներ: Մարզիկների ավանը, որը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին, նույնպես պատրաստ է ընդունել մարզիկներին:

«Վստահ եմ, որ մենք վիթխարի սպորտային իրադարձության ականատեսը կդառնանք: Ադրբեջանը, որը բարձր մակարդակով է անցկացրել մի շարք սպորտային միջոցառումներ՝ ներառյալ առաջին Եվրոպական խաղերը, Ֆորմուլա-1-ի գրան-պրին, նույն մակարդակով կկազմակերպի նաև Իսլամական համերաշխության IV խաղերը», - ասել է նախարարը:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները