Բեռլինում եռակի աճել է օդամղիչ զենքի թույլտվությունների քանակը

20:13   11 Հունվար 2017    241

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով Berliner Morgenpost- ին, Բեռլինում 2016-ի ընթացքում եռակի աճել է օդամղիչ, գազով եւ նմուշային զենքերի թույլտվությունների քանակը:

Պարբերականի տվյալներով՝ 2015–ին Բեռլինում 816 նման թույլտվություն են տվել, որոնք օրինականացնում են վերոնշյալ զենքը կրելը։

«2016-ին պահանջարկն աճել է։ Ոստիկանության տվյալներով՝ հոկտեմբերի վերջին տրվել է 3 հազար 286 թույլտվություն։ Դա ավելի քան 300-տոկոսանոց աճ է։ Բրանդենբուրգ դաշնային հողում պահանջարկն ավելի բարձր է»,– գրում է պարբերականը։

Նման միտում է նկատվում նաեւ Գերմանիայի մյուս քաղաքներում։

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները