29 Ապրիլ 2017

Բունդեսթագի գաղտնի փաստաթղթերը կարող էր Wikileaks-ին փոխանցել կանցլերի աշխատակազմի աշխատակիցը

Date: 21.04.17, 12:36

Font size : - / +

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով DW-ին, ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) զանգվածային գաղտնալսումների հետաքննությամբ զբաղվող գերմանական Բունդեսթագի հանձնաժողովի գաղտնի փաստաթղթերը կարող էին Wikileaks-ի տրամադրության տակ հայտնվել դաշնային կանցլեր աշխատակազմի աշխատակցի շնորհիվ:


Հեռուստաալիքի տվյալներով՝ Բեռլինի գլխավոր դատախազությունը ստուգում է այս տեղեկությունը: Ամեն դեպքում, որեւէ կոնկրետ աշխատակցի հանդեպ կասկածներ դեռեւս չկան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փաստաթղթերի արտահոսքին կարող են առնչություն ունենալ ռուսաստանցի հաքերները, որոնք 2015 թվականի գարնանը կիբերհարձակում են գործել Բունդեսթագի համակարգի վրա: Բայց ավելի ուշ Der Spiegel-ը տեղեկություն հրապարակեց, որ փաստաթղթերը հափշտակած չարագործը, հավանաբար, Բունդեսթագի աշխատակիցներից է:

Փաստաթղթերը Wikileaks-ի կայքում հայտնվել են 2016 թվականի դեկտեմբերի 1-ին եւ թվագրված են 2014 թվականի գարնանից 2015-ի հունվարն ընկած ժամանակահատվածով: Դրանք Բունդեսթագի աշխատակազմի սերվերում են պահվել, որոնց հասանելիություն են ունեցել ԱԱԳ-ի հարցերի հանձնաժողովում ներառված պատգամավորները:

hayatsk.info


դիտվել է : 121


Դուք կարող եք մեկնաբանել այստեղ:

Անուն:
ներկայացնել
Դուք կարող եք օգտագործել առավելագույն 512 խորհրդանիշներից


Հայերի ստերը

Արխիվ

Այլ հրապարակումներ Քաղաքականություն

Հեռավոր Արեւելքում ՀՕՊ-ը բարձր պատրաստվածության վիճակում է Բյուրականի աստղադիտարանում մեկնարկել է NASA-ի Տիեզերական հավելվածների վեցերորդ մրցույթը Թուրքմենստանի նախագահը հաղթող է ճանաչվել տոնական ձիարշավում Թրամփն ու իր հարազատներն իրենց արքայական ընտանիքի անդամների նման են պահում Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է տրվել Ինտերպոլը հրաժարվել է Յացենյուկի նկատմամբ հետախուզում հայտարարել, հայտարարել են Ուկրաինայի ՆԳՆ-ում Տուսկն ու Յունկերը կփորձեն Էրդողանին հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Սան Պաուլոյում մեքենան մխրճվել է ցուցարարների բազմության մեջ. VIDEO 95-ամյա ավստրալուհին դարձել է ոճի խորհրդանիշ Պորոշենկոն պարծեցել է նոր հրթիռով Թրամփը կառավարման առաջին 100 օրում ավելի շատ է մեկնել հանգստի, քան Օբաման ու Բուշը միասին Ֆիլիպինների նախագահ. Կիմ Չեն Ընը ցանկանում է ոչնչացնել աշխարհը Հորդանանը պնդում է, որ Իսրայելն ազատի գրավյալ տարածքները Մերկելը հույս ունի, որ ԵՄ-ին կհաջողվի Brexit-ի հարցով բանակցությունների ռազմավարություն ընդունել Մոգերինի. Brexit-ը չի ազդի ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության վրա Սոցցանցերում ապշել են կողոպուտի ժամանակ ԱՄՆ սրճարանի գանձապահի հանգստությունից. VIDEO Ահաբեկչություն Բաղդադում, կան զոհեր Թուրքիայում արգելափակվել է հասանելիությունը Wikipedia-ին ՌԴ ՀՕՊ-ը բերվել է մարտական բարձր պատրաստության վիճակի Ամերիկացի հաղորդավարը «հսկա» սարդից վախեցել է ուղիղ եթերում Մեքսիկայում հավանության են արժանացել բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը Ղրղզստանում սողանքը բնակելի տներ է ծածկել- VIDEO Մերկելը խոսել է իր և Թրամփի հարաբերությունների մասին Գերմանիայի ֆիննախարար. Բրիտանիան ԵՄ արտոնությունները չպետք է պահպանի Brexit-ից հետո Ղրղզստանի հարավում 4 մարդ մահացել է սողանքի հետեւանքով Հույն ձկնորսները Էգեյան ծովում 7-մետրանոց շնաձուկ են բռնել Նավթի գները նվազել են Պուտինն ու Էրդողանը Սոչիում կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարն ու Սիրիայի հարցը ՆԱՏՕ-ի մասնակցությունը Կորեական թերակղզու իրավիճակի կարգավորմանը չի քննարկվում «Կառլ Վինսոն» ավիրակիրը մտել է Ճապոնական ծովը

Լուրեր


Վերջին լուրեր