Բրիտանացին 15 հազար մետաղադրամ է թափել կամրջի վրա և ցույց տվել անցորդների արձագանքը- Լուսանկարներ

13:22   19 Մայիս 2017    216

Լոնդոնի բնակիչ Ջամալ Մաքմյուրանն արտասովոր փորձարկում է արել քաղաքում, որն ուղիղ եթերով հեռարձակել է Twitter-ում. լուսանկարիչ Լանա Մեսիկի հետ նա 15 հազար մետաղադրամ է թափել կամրջի վրա և դիտել անցորդների արձագանքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Մեսիկը չի իմացել՝ ինչ անել արտ նախագծից մնացած մետադադրամների հետ, ահա թե ինչու ինքը և Մաքմյուրանը որոշել են փորձարկում անցկացնել և ցույց տալ՝ ինչ զգացողություններ և արձագանք է առաջացնում մարդկանց մոտ նման տեսարանը:

Նշվում է, որ կամուրջը երևում է Մաքմյուրանի բնակարանից, և գաղափարի հեղինակները կարողացել են հետևել տեղի ունեցածին: Մաքմյուրանի խոսքով՝ մետաղադրամների կույտն անմիջապես հետաքրքրել է երեխաներին:

Երեխաների մի խումբ սկսել է խաղալ դրանցով, իսկ մյուսը՝ հավաքել: Մեծահասակներից ոմանք պարզապես լուսանկարվել են կույտի մոտ, իսկ անցորդներից մեկն էլ իր անձրևանոցը դրել է կույտի վրա՝ գեղեցիկ կոմպոզիցիա ստեղծելու համար: Փորձարկումն ավարտվել է նրանով, որ երկու երիտասարդ եկել են տոպրակով ու տարել ամբողջ «գանձը»:







hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները