Իր հայտարարությունում նա նշել է, որ Գերմանիան պարտքեր չունի ՆԱՏՕ-ին՝ հավելելով, որ ճիշտ չէ Դաշինքի նպատակները կապել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ծախսերը ՀՆԱ 2 տոկոսի չափով ավելացնելու հետ։
«Պաշտպանական ծախսերը ներառում են նաեւ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունները, ինչպես նաեւ մեր ներդրումը Եվրոպական առաքելություններում եւ «Իսլամական պետության» դեմ պայքարում»,-ասել է նախարարը։ Նրա խոսքով, բոլորն ուզում են պաշտպանական ծախսերի արդար բաշխում, իսկ դա իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է «անվտանգության ժամանակակից հայեցակարգ. Ունենալ, որը ներառում է իր մեջ ոչ միայն ՆԱՏՕ-ն, այլեւ Եվրամիության պաշտպանությունը եւ ներդրումը ՄԱԿ-ում։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Գերմանիան հսկայական գումարներ է պարտք ՆԱՏՕ-ին եւ ԱՄՆ-ին։
hayatsk.info
Հեշթեգներ: