Գերման Գրեֆն առաջիկա երեք տարիներին ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկում չի ակնկալում

16:02   19 Մայիս 2017    306

Սբերբանկի զարգացման ռազմավարությունն առաջիկա երեք տարիներին որոշվում է՝ հիմք ընդունելով բացասական սցենարները, որոնց համաձայն՝ այդ ընթացքում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն հանվելու:

ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է բանկի նախագահ Գերման Գրեֆը, տեղեկացնում է Hayatsk.info- ն:

«Պատժամիջոցները սահմանվել են քաղաքական պատճառներով, եւ դրանց չեղարկումը, ամենայն հավանականությամբ, նույնպես քաղաքական պատճառներ կունենա: Սա ինչ-որ առումով փակուղի է»,- պարզաբանել է Գրեֆը:

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի տնտեսությունը հարմարվել է սահմանված պատժամիջոցներին:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները