ԴԱԻՇ-ի աջակիցները գերմանացի պատանդին պատկերող տեսանյութ են տարածել` սպառնալով Գերմանիայի կառավարությանը

22:12   11 Հունվար 2017    134

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով Jerusalem Post-ն:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցող աղբյուրները չորեքշաբթի տեսանյութ են հրապարակել, որում պատկերվում է տարեց գերմանացի տղամարդը, որին, ըստ առկա տեղեկությունների, առևանգել էին անցյալ նոյեմբերին:

Նշելով, որ տղամարդուն առևանգել են ֆիլիպինյան «Աբու Սայյաֆ» իսլամիստական խմբավորման ապստամբները:

Տեսանյութում գերմանացին պատկերվում է նարնջագույն արտահագուստով` կանգնած նոր փորված գերեզմանում, մինչդեռ նրա հետևում կանգնած սևազգեստ և դիմակավորված գրոհայինները խոսում են արաբերենով ու անգլերենով` սպառնալով Գերմանիայի կառավարությանը: Կադրում երևում է նաև ԴԱԻՇ-ի դրոշը:

«Աբու Սայյաֆ» ցանցի մի քանի խմբավորումներ իրենց հավատարմությունն են հայտնել ԴԱԻՇ-ին 2014-ից ի վեր:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները