ԴԱԻՇ-ն ու թալիբները միմյանց ջիհադ են հայտարարել

15:39   11 Հունվար 2017    321

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչներն ու աֆղանական «Թալիբան» շարժման արմատականները միմյանց «սրբազան պատերազմ՝ ջիհադ» են հայտարարել:

Ռադիոկայանը հղում է կատարում Աֆղանստանի Գելմենդ նահանգի ոստիկանապետ Նաբի Ջանա Մուլլահեյլային, որը պնդում է, թե ոստիկանական ուժերը համապատասխան փաստաթղթեր ունեն այդ մասին։

Թալիբների և ԴԱԻՇ-ի ահաբեկիչների միջև Աֆղանստանում մարտերի մասին տեղեկություններ ավելի վաղ հաղորդվել էին Նանգարհար և Զաբուլ քաղաքներում։

ԴԱԻՇ-ը ավելի վաղ՝ 2015թ. գարնանը ջիհադ էր հայտարարել «Թալիբանին»։

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները