Դանիան 183 տարվա ընթացքում առաջին անգամ կմնա առանց արտաքին պարտքի

15:34   20 Մարտ 2017    209

Դանիայի կառավարությունը մարտի 20­-ին կմարի արտարժույթով 1,5 միլիարդ դոլար գումարի վերջին վարկը: 183 տարվա ընթացքում առաջին անգամ երկիրը կմնա առանց արտաքին փոխառությունների, հայտարարել է երկրի Կենտրոնական բանկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կենտրոնական կառավարությունը կարիք չուներ ներգրավելու արժութային վարկային միջոցներ, եւ փոխառություններն աստիճանաբար մարվել են»,-ասված է Դանիայի Ազդային բանկի հաղորդագրության մեջ։

Այդ վարկի մարումը չի նշանակում, թե Դանիայի կառավարությանը պարտքեր չեն մնա. իշխանությունները տեղաբաշխում են դանիական կրոնով անվանագրված պարտատոմսեր, պետբյուջեի պակասուրդը վճարելու եւ այլ նպատակների համար:

2016 թվականի վերջին Դանիայի կենտրոնական կառավարության պարտքն ազգային արժույթով կազմել է 635 միլիարդ կրոն (92 միլիարդ դոլար): ՀՆԱ­-ի նկատմամբ ընդհանուր պարտքի հարաբերությունն ամենացածրերից մեկն է Եվրոպայում՝ 38 տոկոս, վկայում են Եվրահանձնաժողովի տվյալները:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները