Դեսպան. Քուվեյթցի զբոսաշրջիկները կմասնակցեն Բաքվի շոփինգ փառատոնին

17:12   21 Ապրիլ 2017    250

Ապրիլի 26-ին Al Jazeera ավիաընկերության կողմից իրականացվող 2 չվերթներով Քուվեյթից Բաքու կժամանեն ավելի քան 350 զբոսաշրջիկներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեսպանի խոսքով, քուվեյթցի զբոսաշրջիկները մտադիր են օգտվել Ադրբեջանի զբոսաշրջային հնարավորություններից, ինչպես նաև մասնակցել Բաքվի շոփինգ փառատոնին:

Էլխան Գահրամանը նշել է, որ դեսպանատունը տարբեր միջոցառումներ է կազմակերպում Բաքվի շոփինգ փառատոնը քարոզելու համար: «Դեսպանատան կայքում այդ մասին տեղեկատվություն է զետեղված: Ադրբեջանը չորրորդ երկիրն է, որտեղ նման փառատոն է անցկացվում: Դա մեծ հետաքրքրություն է առաջացնում քուվեյթցիների մոտ»:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները