24 Հունվար 2017

Դոլման ներառվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում

Date: 24.05.16, 21:06

Font size : - / +


Ադրբեջանի Ազգային խոհարարության կենտրոնի ստեղծման 25-ամյակին նվիրված՝ խոհարարական և հրուշակեղենային արվեստի ստեղծագործություններին նվիրված ցուցահանդես է բացվել.

Այնտեղ ցուցադրվել են պարենային ապրանքներից պատրաստված արձաններ ու նկարներ: Միջոցառմանը ելույթ է ունեցել Մշակույթի ու զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաևը: Նա ասել է, որ Հայաստանը հավակնում է ոչ միայն Ադրբեջանի տարածքներին, այլ նաև փորձում է յուրացնել մեր երկրի մշակույթը, այդ թվում նաև ազգային խոհանոցը: Ա. Գարաևը հիշեցրել է, որ անցած տարի Հայաստանը ցանկացել է յուրացնել լավաշը, որն օգտագործվում է ողջ Արևելքում: «Նրանք դիմել են՝ լավաշը որպես ոչ նյութական արժեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառելու համար: Միթե՞ դա յուրացում չէ: Դրա համար էլ Ադրբեջանի պետությունը մյուս պետությունների մշակույթի գործիչների ու դիվանագետների հետ՝ ապացույցներ է ներկայացրել լավաշի պատկանելիության մասին»: Նախարարը հայտարարել է, որ ներկա ժամանակ փաստաթղթեր է պատրաստում՝ ողջ թուրքական աշխարհին պատկանող կերակրատեսակի՝ դոլմայի պատրաստման ավանդույթները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում ներառելու համար: Ադրբեջանական խոհարարական ավանդույթների պահպանման ու քարոզման վերաբերյալ կենտրոնի հաջողությունների մասին պատմել է նրա տնօրեն Թահիր Ամիրասլանովը:

«Ադրբեջանը նախագահում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ավանդական սննդի կոմիտեում, հանդիսանում է՝ Խոհարարական կազմակերպությունների համաշխարհային միավորման կոմիտեի անդամ, մյուս երկրների կողմից առաջ է քաշվում, նրա որպես այդ կազմակերպության նախագահի թեկնածությունը: Ադրբեջանը դարձել է Համաշխարհային խոհարարական գավաթի հաղթող, իսկ ադրբեջանական խոհահարարության մասին գիրքը աշխարհում լավագունն է ճանաչվել», - ասել է Թահիր Ամիրասլանովը:


դիտվել է :


Դուք կարող եք մեկնաբանել այստեղ:

Անուն:
ներկայացնել
Դուք կարող եք օգտագործել առավելագույն 512 խորհրդանիշներից
 Մեկնաբանություն Total: 1 
Ayo Ayo jisht e

Հայերի ստերը

Արխիվ

Լուրեր


Վերջին լուրեր