Դուտերտեն հայհոյանքով Եվրախորհրդարանից պահանջել է չխառնվել Ֆլիպինների գործերին

19:10   20 Մարտ 2017    200

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով The Guardian-ին, Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Եվրախորհրդարանի անդամներին կոպիտ ձեւով հորդորել է չմիջամտել իր երկրի գործերին:

Ֆիլիպինյան առաջնորդի մեկնաբանությունները կապակցված են ԵԽ-ի վերջին բանաձեւի հետ, որը դատապարտում է թմրադեղերի հետ կապված հանցագործությունների համար երկրում մահապատժի վերականգնման՝ Դուտերտեի մտադրությունը։

«Գիտեք ինչ, տղերք․․․Ես անգլերեն կասեմ․․․Մի պարտադրեք ձեր մշակույթը կամ ձեր հավատքը մյուս երկրներին, մանավանդ մեզ։ Ինչո՞ւ չեք ձեր սեփական գործերով զբաղվում։ Ինչո՞ւ պետք է դուք խառնվեք մեր գործերին, գրողը տանի»,- ասել է Դուտերտեն Մյանմար կատարած այցի ժամանակ։

«Մեր գործերին խառնվեք»-ի փոխարեն ֆիլիպինների նախագահը օգտագործել է անգլերեն տարածված ոչ գրական արտահայտություն։

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները