ԵԱՀԿ-ը հայտարարություն են տարածել տարածաշրջանում իրադրության լարման վերաբերյալ

13:58   19 Մայիս 2017    431

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18-­ին հայտարարություն են տարածել տարածաշրջանում իրադրության լարման վերաբերյալ:

«Համանախագահները դատապարտում են հրադադարի վերջին խախտումները և կոչ են անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության գոտում հետագա սրացումները կանխելու համար:

Միսնկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավաքել տեղեկություններ և վերլուծություններ՝ տիրող իրադրության մասին ավելի ամբողջական ու ճշգրիտ տեղեկություն ստանալու համար»:

Նշենք, որ Հայաստանը՝ շփման գծում իրավիճակի էսկալացիայի նպատակով շարունակում է սադրիչ գործունեությունը։ Այսպես, մայիսի 15-ին հակառակորդը՝ շփման գծի Ֆիզուլի-Խոջավենդյան ուղղությամբ օդային տարածությունում վերահսկողություն ապահովելու նպատակով, նոր դիրք է դուրս բերել Հայաստանի ՀՕՊ-ի «Օսա» զենիթահռթիռային համալիրը։

Ադրբեջանի թռչող սարքերի նկատմամբ վտանգի վերացման և հակառակորդի ակտիվության կանխման նպատակով, լիովին ոչնչացվել է «Օսա» զենիթահռթիռային համալիրը տրանսպորտային-լիցքավորող մեքենայի հետ միասին։ Համալիրի մարտական հաշվարկը նույնպես ոչընչացվել է։

Բացի դրանից, Հայաստանի զինված ուժերը մայիսի 16-ի գիշերվա ընթացքում, տարբեր տրամաչափի ականանետերից ինտենսիվ գնդակոծման են ենթարկել՝ շփման գծի Աղդամի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի դիրքերը և պաշտպանության խորքում գտնվող մեր բնակավայրերը։

Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է: Ադրբեջանի ԶՈՒ-ի մարտական տեխնիկային վնաս չի հասցվել, անձնակազմը կորուստներ չի կրել։ Հակառակորդի կողմից արձակված արկերը ընկել են անմարդաբնակ ցանկատարածքներում և բնակավայրերի մոտ։ Օպերատիվ իրավիճակը լիովին գտնվում է Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ։

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները