ԵՄ-­ում առաջարկել են փոխել խնդրահարույց երկրներին ցուցաբերվող տնտեսական օգնության ձևաչափը

13:10   20 Մարտ 2017    147

Եվրոգոտու երկրների (Եվրոխմբի) ֆինանսների նախարարների խորհրդի ղեկավար Յերուն Դեյսելբլումն առաջարկել է վերջ դնել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ), Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) եւ Եվրահանձնաժողովի կազմով «եռյակի» ներկայիս ձեւաչափին եւ երկարաժամկետ հեռանկարում նորովի կազմակերպել ճգնաժամային երկրներին ցուցաբերվող օգնության կարգը։

«Շատ նպատակահարմար կլիներ, եթե Եվրոպայի կայունացման մեխանիզմը (ESM) միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում դառնար եվրոպական ԱՄՀ: Այն պետք է հստակ առաջատար դեր ստանձնի ապագա ծրագրերում»,-­հայտարարել է Դեյսելբլումը գերմանական Frankfurter Allgemeine Zeitung հրատարակությանը տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ այդ կերպ «եռյակի» ներկայիս կառույցն ապագայում կարելի կլինի վերացնել: «ԵԿԲ-­ն «եռյակի» անդամի դերում իրեն ավելի ու ավելի անհարմարավետ է զգում, եւ, ես կարծում եմ՝ ոչ առանց հիմքերի»,-­հայտարարել է նա: Դեյսելբլումը նաեւ նշել է, որ Եվրահանձնաժողովն «կարեւոր այլ գործեր» ունի, որոնց վրա արժե կենտրոնացնել ուշադրությունը: Իր հերթին ESM­-ն պետք է ձեռք բերի պրոֆեսիոնալ իրավասություններ, որոնք այսօրվա դրությամբ միայն ԱՄՀ-­ն ունի»,­-ասել է նա:

Հունաստանի օգնության ընթացիկ ծրագրի վերաբերյալ Դեյսելբլումը հանդես է եկել խնդիրների ստուգված բաշխումը պահպանելու օգտին: Բացի այդ, նա սպասում է, որ ԱՄՀ-­ն որոշում կընդունի մասնակցել նոր ծրագրին: Նա ընդգծել է, որ «շատ լավ» կլիներ, եթե դա տեղի ունենար մինչեւ ամառ:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները