ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դրական գործոն է համարում ռուսական կողմի հետ լավ հարաբերություններ հաստատելու հնարավորությունը, քանի որ դա կարող է օգնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարին:
Նման հայտարարությամբ երկրի 45-րդ նախագահը հանդես է եկել ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին մամլուլի ասուլիսի ընթացքում:
«Եթե Պուտինին դուր է գալիս Թրամփը, ապա դա առավելություն է և ոչ թե թերություն: Հույս ունեմ, որ մենք կընկերանանք, մենք լավ հնարավորություններ ունենք», - ասել է Թրամփը:
Նա նաև նշել է, որ Բարաք Օբամայի վարչակազմն է հանգեցրել «Իսլամական պետություն» խմբավորման ստեղծմանը:
hayatsk.info
Հեշթեգներ: