Եվրախորհրդարանը հավանություն է տվել Կանադայի հետ առևտրային համաձայնագրին

17:01   15 Փետրվար 2017    180

Hayatsk.info-ն հայտնում է, որ Եվրախորհրդարանը հավանություն է արժանացրել Կանադայի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ԵՄ-ի և Կանադայի միջև համաձայնագրին (CETA), ասվում է գերատեսչության կայքում։

«Ընդունելով CETA-ն՝ մենք ընտրել ենք աճն ու բարձր ստանդարտները պրոտեկցիոնիզմի և լճացման փոխարեն։ Կանադան այն երկիրն է, որի հետ մենք ունենք ընդհանուր արժեքներ, ինչպես նաև դաշնակից է, որի վրա կարող ենք հույս դնել»,- ասված է հայտարարության մեջ։

Այդ համաձայնագրի շրջանակում հանվելու է ԵՄ-ի երկրների և Կանադայի միջև առևտրային սակագների 99%-ը։

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները