Եվրատեսիլ-2017-ում Բուլղարիայի մասնակիցը ելույթ է ունեցել Ղրիմում և ՌԴ քաղաքացիություն ունի

16:18   11 Մայիս 2017    249

«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում բուլղարացի մասնակից Կրիստիան Կոստովը ելույթ է ունեցել Ղրիմում և Ռուսաստանի քաղաքացիություն ունի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վիդեոբոլգեր Անատոլի Շարին հայտարարել է, որ Կոստովի ելույթը Ղրիմում կայացել է 2014թ. «Արտեկ»-ում: Բուլղարիան ներկայացնող մասնակիցն ունի նաև ՌԴ քաղաքացիություն:

Հիշեցնենք, որ Ուկրաինան ավելի վաղ արգելել էր Ռուսաստանի մասնակցի մուտքը Կիև, քանի որ նա երեք տարի առաջ այցելել էր Ղրիմ:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները