Երկրպագուները շրջափակել են Մեսսիի ավտոմեքենան ՊՍԺ-ի հետ խաղից հետո. VIDEO

11:59   09 Մարտ 2017    275

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցի էջերում՝ ՊՍԺ-ի նկատմամբ կատալոնացիների տոնած հաղթանակից հետո:

Կատալոնական ակումբի երկրպագուները շրջափակել են Մեսսիի մեքենան և տևական ժամանակ բղավել նրա անունը: Ռոկուցոն չի թաքցրել զարմանքը նման ուշադրությունից և կրկնել է՝ «Աստված իմ»:

«Բարսելոնան» առաջին թիմն է, որը դուրս է եկել ՉԼ/ԵԼ-ի հաջորդ փուլ՝ 0:4 հաշվով պարտությունից հետո: Դիմակայության ընդհանուր հաշիվը 6:5 է, իսկ Մեսսին պատասխան խաղում անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցը:



hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները