Զաքիր Հասանով. Հնարավորություն չտալ հակառակորդին ազատ շունչ քաշել

14:26   21 Ապրիլ 2017    202

Ճակատամերձ գոտում՝ Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի, միավորումների հրամանատարների, նրանց տեղակալների, ռազմաուսումնական հաստատությունների պետերի, ինչպես նաև մյուս պաշտոնատար անձանց մասնակցությամբ՝ մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության, ինչպես նաև անցկացված լայնամասշտաբ զորավարժությունների արդյունքներին նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստ է անցկացվել:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն՝ հղում անելով Պնախարարության կայքին, նիստի մասնակիցները ծաղկեպսակ են դրել՝ զորամասի տարածքում կանգնեցված Հեյդար Ալիևի հուշարձանի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգել են համազգային առաջնորդի և մեր երկրի անկախության ու տարածքային ամբողջականության համար զոհված շեհիդների հիշատակը:



Կոլեգիայի նիստում լսվել են պաշտոնատար անձանց զեկույցները: Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդես է եկել՝ «2017 թ. ուսուցման ձմեռային շրջանի առաջին եռամսյակում Զինված ուժերի մարտական գործունեության արդյունքները» թեմայով զեկույցով:



Ամփոփելով զորավարժությունների արդյունքները, պաշտպանության նախարարը նշել է, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված Ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն անցկացված զորավարժություններում՝ հաջողությամբ կատարվել են առաջադրված բոլոր ու խնդիրները:

Բարձր գնահատելով անձնակազմի մարտունակությունն ու բարոյահոգեբանական պատրաստվածությունը, պաշտպանության նախարարը ընդգծել է՝ զորավարժությունների անցկացման կարևորությունը և հրամանատարական կազմի ուշադրությանն է հասցրել՝ Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից Զինված Ուժերի առջև դրված համապատասխան խնդիրները:



Խոսելով շփման գծում ընթացիկ իրավիճակի մասին, պաշտպանության նախարարը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ պաշտպանության առաջամասում տեղակայված միավորումների հրամանատարներին՝ մշտապես պատրաստ լինել ամենաակատիվ մարտերին, հնարավորություն չտալ հակառակորդին ազատ շունչ քաշել, մշտական վերահսկողության տակ պահել նրա գործունեությունը, նախօրոք և վճռականորեն կասեցնել հակառակորդի ցանկացած գործողությունները՝ առավելագույնս լուրջ կորուստներ պատճառելով նրան:

Կոլեգիայի նիստի արդյունքներով՝ համապատասխան որոշումներ են կայացվել քննարկվող հարցերի վերաբերյալ:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները