Էրեբունի ռազմաբազայում մեկնարկել են ՌԴ ՌՕՈւ վարժանքներ

11:11   21 Ապրիլ 2017    322

Hayatsk.info-ն հայտնում է, որ ապրիլի 20-ին Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում մեկնարկել են Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի օդուժի վարժանքներ, որոնց ներգրավված է շուրջ 50 միավոր տեխնիկա:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: Վարժանքներին ներգրավված են նաև Միգ-29 կործանիչներ և Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ:

Իրականացվելու են զորքերին օդային աջակցության և օդային թիրախների խոցման վարժանքներ, որոնց ընթացքում Միգ-29 կործանիչների խումբը խաղարկելու է պայմանական հակառակորդի ավիացիայի դերը: «Յուրայինները» հայտնաբերելու են «հակառակորդի» ինքնաթիռները, որսալու են դրանք ու ստիպեն վայրէջք կատարել:

Վարժանքների փուլերից մեկով էլ ինքնաթիռները պետք է վայրէջք կատարեն պահեստային օդակայանում: Ցամաքային ստորաբաժանումները իրականացնում են կապի ապահովման, տարբեր երթուղիներով թռիչքների ռադիոլոկացիոն հսկման, թռիչքուղու ապահովման, ինչպես նաև հատուկ և ավիացիոն տեխնիկայի լիցքավորման վարժանքներ:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները