Թբիլիսին եւ «Գազպրոմը» համաձայնության են եկել

20:50   11 Հունվար 2017    217

Hayatsk.info-ն հայտնում է, որ Թբիլիսին եւ ռուսական գազային հսկան համաձայնության են եկել Վրաստանի սուվերեն տարածքով տարանցվող գազի տարանցման վճարի առնչությամբ:

Ըստ նախկին կարգի ռուսական ընկերությունը վճարում էր գազով, տարանցվող գազի տասը տոկոսի չափով: Ներկայումս արդեն կվճարի փողով եւ միջազգային տարանցման քվոտային գներին համապատասխան:

Միաժամանակ նաեւ վերանայվել է Վրաստանին վաճառվող գազի գինը` հազար խորանարդի համար 185 դոլար, նախկին 215ի փոխարեն: Այս մասին հայտնել է լրատվամիջոցի հետ զրույցում Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները