Թե ինչու Թրամփը չսեղմեց Մերկելի ձեռքը

22:15   20 Մարտ 2017    182

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով РИА Новости-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրերս կայացած ամերիկա-գերմանական հանդիպման ժամանակ հրաժարվել է սեղմել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ձեռքը:

Այս մասին իր մեկնաբանությունն է տվել Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սպայսերը:

Լրագրողները խնդրել են Թրամփին և Մերկելին միմյանց ձեռք սեղմել` լուսանկարահանման համար:«Պարոն նախագահ, մենք կարո՞ղ են միմյանց ձեռ սեղմել»,- դիմել է Մերկելը Թրամփին, սակայն վերջինս ոչ մի կերպ չի արձագանքել հարցին:Բոլորը ենթադրել են, որ Թրամփը միանշանակ արհամարհել է Մերկելի խնդրանքը:

«Ես չեմ կարծում, որ նա լսել է հարցը»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սպայսերը:Նրա հավաստմամբ` այդ իրավիճակը տեղի է ունեցել «չհասկանալու» պատճառով:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները