Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել մինչև 20 մլրդ դոլարի

18:05   17 Փետրվար 2017    164

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը մտադիր են մեծացնել եռակողմ առևտրաշրջանառության ծավալները՝ հասցնելով դրանք մինչև տարեկան 20 մլրդ ԱՄՆ դոլարի:

Այս մասին Hayatsk.info-ն՝ հղում անելով Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Ֆաթիհ Օզլյուի՝ Ստամբուլում կայացած Թուրքիա-Ադրբեջան-Վրաստանի 5-րդ գործարար համաժողովին արած հայտարարությանը:

Օզլյուն, մասնավորապես, կարևոր է համարել Թուրիքիայի և Վրաստանի միջև ստորագրված ազատ առևտրի պայմանագիրն ու Ադրբեջանի հետ արտոնյալ պայմաններով առևտրի պայմանագրի շուրջ շարունակվող բանակցությունները: Նա շեշտել է, որ Թուրքիան ամեն կերպ պատրաստ է նպաստել եռակողմ հարաբերությունների զարգացմանը:

Նախարարի խոսքով երեք երկրների միջև ներկայում իրականացվող առևտրաշրջանառության ծավալը հասնում է 14 մլրդ ԱՄՆ դոլարի:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները