Թրամփը երկրորդ նախազգուշացումն է կատարում, ամերիկյան ուժերը հարվածել են Ասադի կողմնակից ուժերին

15:27   19 Մայիս 2017    231

Hayatsk.info-ն հայտնում է, որ Միացյալ Նահանգների կողմից ղեկավարվող հակա-ահաբեկչական կոալիցիայի զինված ուժերը հերթական հարվածն են հասցրել Ասադի կողմնակից ուժերին։

Սա արդեն երկրորդ դեպքն է, որ ամերիկյան զինուժը հարվածում է Ասադի կամ նրա կողմնակիցների ուժերին Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում։

Մեկնաբանելով վերջին հարվածները, Պենտագոնը պարզաբանել է, որ հարվածն հասցվել է ինքնապաշտպանության նպատակներով։ Ուշագրավն այն է, որ ամերիկյան զինուժը հարվածներ հասցրել է այն դեպքում երբ Ժնեւում ընթանում են Սիրիական հարցով բանակցությունները։

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները