Թրամփը մտադիր է Օբամային մեղադրել գաղտնի տեղեկությունները տարածելու համար. Foreign Policy

10:28   19 Մայիս 2017    166

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է պետության նախկին ղեկավար Բարաք Օբամային և նրա թիմին մեղադրել գաղտնի տեղեկատվության հետ սխալ վարվելու համար:

Ինչպես հաղորդում է Foreign Policy-ն, այս կեպ գործող նախագահը մտադիր է վրեժ լուծել նախկին նախագահից. Թրամփի կարծիքով՝ Օբաման է պահովել սկանդալային տեղեկությունների արտահոսքը ԶԼՄ-ներ:

Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփի թիմը նախատեսում է սկսել Թրամփի օրոք ԱՄՆ-ում գաղտնի տվյալների մշակման հանգամանքների հարցով հետաքննություն, մասնավորապես, կիբերանվտանգության մասին տեղեկատվության փոխանակման վերաբերյալ: Խոսքն Ազգային անվտանգության նախարարություն ծրագրի մասին է, որը պատասխանատու է ցանցահենային հարձակումների մասին տեղեկատվության փոխանակման համար:

Թրամփի վարչակազմը նախատեսում է նաև ԶԼՄ-ներում այդ ծրագրի մասին հոդված հրապարակելու հնարավորությունը, որում մեղադրանքներ կհնչեն Օբամայի հասցեին գաղտնի տեղեկությունները տարածելու համար:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները