Իլհամ Ալիև. Նավթային արդյունաբերությունն Ադրբեջանում հաջողությամբ զարգանում է

16:07   18 Մայիս 2017    471

Hayatsk.info-ն հայտնում է, որ այսօր մեր երկրի կյանքում նշանակալից օր է: Մենք շահագործման ենք հանձնում նոր կիսասուզվող հորատման կայանք: Այդ կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ ադրբեջանական ժողովրդին:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Հեյդար Ալիև» կիսասուզվող հորատման կայանքի բացման արարողության ժամանակ:

«Սա պատմական իրադարձություն է Ադրբեջանի նավթային արդյունաբերության պատմության մեջ, որովհետև մինչ օրս Ադրբեջանում նման խոշոր հորատման կայանք չէր կառուցվել: Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս հորատման կայանքի կառուցմանը, երախտագիտություն եմ հայտնում: Նրանց մեծ մասը Ադրբեջանի քաղաքացիներ են», - ասել է Իլհամ Ալիևը:

Երկրի ղեկավարը նշել է, որ երկար տարիների ընթացքում Ադրբեջանը հաջողությամբ համագործակցում է իր արտասահմանյան գործընկերների հետ: Արտասահմանյան ընկերությունները ներդրումներ են կատարում Ադրբեջանի տնտեսության մեջ: Սակայն, այս հորատման կայանքը կառուցվել է Ադրբեջանի միջոցների հաշվին:

«Նավթից ստացված եկամուտները մենք ուղղում ենք նաև նման խոշոր նախագծերի իրականացմանը: Այս հորատման կայանքի կառուցման վրա Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը և Պետական նավթային ընկերությունը ծախսել են շուրջ 1 մլրդ դոլար: Սա ցուցադրում է մեր ուժն ու հնարավորությունները: Սա նաև ցույց է տալիս, Ադրբեջանում նավթային արդյունաբերությունը հաջողությամբ զարգանում է», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները